16/01/2018 16:58
Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ-ում
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը և Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո, Tanjug գործակալությանը հայտարարել է Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի և Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը, փոխանցում է ТАСС-ը:
«Օլիվեր Իվանովիչի սպանությունն ահաբեկչական գործողություն է, որի նպատակը Կոսովոյում և Մետոքիայում իրադրության ապակայունացումն է, դա հարձակում է ամբողջ սերբ ժողովրդի վրա: Օլիվեր Իվանովիչի սպանության կապակցությամբ դադարեցնում ենք բանակցությունները և անհապաղ վերադառնում Բելգրադ», - գործակալությունը մեջբերում է Ջուրիչի հայտարարությունը, որը նա արել է Բրսուսելում: