16/01/2018 18:57
Վախճանվել է ՈՒՀԱ-ի եռակի չեմպիոնը (Տեսանյութ)
Նովոսիբիրսկի պետական համալսարանի ՈՒՀԱ-ի թիմի ավագ Վլադիմիր Դուդան կատվածից հետո մահացել է: Այս մասին Facebbok-ի իր էջում հայտնել է հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարևան, որը 1990-ականներին հանդես էր գալիս ակումբում:
«Այսօր մահացել է մեր Վովա Դուդան: Կատված», — գրել է նա:
Ակումբը, որի կազմում Դուդան հանդես էր գալիս 1980-ականների սկզբին և 1990-ականների վերջին, երեք անգամ ճանաչվել է ՈՒՀԱ-ի Գերագույն լիգայի չեմպիոն: 1997-1998թթ. Դուդան դարձել էր ակումբի ավագ: