16/01/2018 11:30
Փաստաբանների պալատն առաջարկում է Դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Հայաստանի փաստաբանների պալատը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին առաջարկելով՝ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել:
Նա առաջարկում է այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահել դատավարական օրենսգրքերին:
Փաստաբանների պալատն, ի թիվս այլ փաստարկների, առաջարկը ներկայացրել է՝ հաշվի առնելով, որ այս կենսական նշանակություն ունեցող հարցի նման հրատապ ընդունումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, իսկ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ այս կարճ ժամանակահատվածում արդյունավետ քննարկում դժվար է կազմակերպել:
ՀՀ փաստաբանների պալատն այս հարցով դիմել է նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին (CCBE)՝ վերջինիս դիրքորոշումը ստանալու նպատակով: