16/01/2018 18:15
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև (Տեսանյութ)
Ուկրաինայի գերագույն ռադայի պատերի մոտ այսօր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև: Ցուցարարներին հաջողվել է այրել իրենց հետ բերած հինգ անվադող, հայտնում է 112.ua-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները փորձել են մարել կրակը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել, իրավապահների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետել:
Բախումների հետևանքով վիրավորվել է մեկ իրավապահ: