16/01/2018 16:38
Ֆիլիպինների իշխանություններն ընդլայնել են տարահանման գոտին հրաբխի սպառնալիքի պատճառով
Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով, հայտնել է Philippine Star հրատարակությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Ֆիլիպինների Ալբայի նահանգում մոտ 15 հազար բնակիչ հեռացել է արթնացած Մայոն հրաբխի մերձակա 7 կմ շառավղի տարածքում գտնվող բնակավայրերից: Հրաբխի հավանական ժայթքման պատճառով նաև ժամանակավորապես դադարեցված են պարապմունքները տեղի դպրոցներում: Որոշ ուսումնական հաստատություններ իշխանությունների ցուցումով վերասարքավորել դարձրել են ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Մասնագետները մի քանի ժամում ինը ցնցում են գրանցել, դրանցից չորսն ուղեկցվել են լավայի ժայթքմամբ և հրաբխային մոխրի արտանետմամբ: