16/01/2018 14:44
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ աշխատողին վճարվել է մայրության նպաստը
Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Ըստ դիմումի՝ ինքն աշխատում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում և գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստը:
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում հարցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Արդյունքում, գործատուն քաղաքացուն վճարել է մայրության նպաստը: