16/01/2018 20:10
Հյուսիսային Կորեան սկսել է օդափոխման համակարգով ավտոմեքենաներ արտադրել
Հյուսիսային Կորեան սկսել է գովազդել ավտոմեքենաների նոր մոդելներ, ասվում է ՌԴ-ում ԿԺԴՀ դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Lenta.ru-ի խմբագրությունում:
«Նենարա» ավտոմեքենաների մոդելային շարքում կան ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ, մեծ ավտոբուսներ և անգամ փոքր բեռնատարներ:
«Նենարա» ավտոմեքենաների տարբեր մոդելները զարգացնում են ժամում 120-ից 180 կիլոմետր առավելագույն արագություն:
Ավտոմեքենաները, բացի այդ, համալրված են օդափոխման համակարգով, ապակիների էլեկտրական կարգավորիչով և կայանման ռադարով: