17/01/2018 10:09
Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը կվերապահվի ՀՀ վարչապետին
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 93 կողմ ձայնով ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահվել է ՀՀ վարչապետին:
Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող հանրապետական գործադիր մարմինները վերանվանվել են պետական կառավարման համակարգի մարմիններ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: