17/01/2018 09:58
Ճըվճվ Արոյի որդիները ՃՈ կանոնները խախտելու համար 15 հազար դոլար տուգանվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին ուշագրավ տվյալներ են հայտնի դարձելհունվարի 8-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երևանի ավագանու նախկին անդամ, Ճըվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր քաջագործությունների մասին:
«Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ և Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը:
Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են և հրապարակման ենթակա չեն: