17/01/2018 17:09
ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆոռնիան 2 նահանգի բաժանել
Նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆոռնիա նահանգ հիմնադրելուն կողմ, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, «անկառավարելի» է դարձել: Այս մասին նշված է հրապարակված Կալիֆոռնիայից անկախանալու հռչակագրում, փոխանցում է РИА Новости-ն:
«Նոր Կալիֆոռնիա. նոր նահանգ՝ զարգացման գործընթացում», - նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ նոր նահանգը պետք է հիմնադրել «բռնակալության շղթաները դեն նետելու նպատակով»: «Ներկայիս Կալիֆոռնիայի նահանգը կառավարվում է բռնակալական ռեժիմի կողմից», - կարծում է նախաձեռնող խումբը:
Փաստաթղթում նշված է, որ Նոր Կալիֆոռնիայի բնակչությունը կարող է կազմել 15 մլն մարդ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նահանգն առավելապես կընդգրկի գյուղական տարածքները: