17/01/2018 13:18
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է «Казинформ» -ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 1.11 տոկոսով՝ մինչև 69.15 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,57 տոկոսով՝ մինչև 63.73 դոլար մեկ բարելի դիմաց: