17/01/2018 17:55
ԱՄՆ-ում վախճանվել է «Ոստիկանական ակադեմիայի» ստեղծող Հյու Ուիլսոնը
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը, հայտնել է Variety-ն: Պորտալի տվյալներով՝ Ուիլսոնը ծանր հիվանդությունից մահացել է հունվարի 14-ին Շառլոթսվիլ քաղաքի իր տանը:
Առավել հայտնի կինոնկարների թվում, որոնց վրա աշխատել է Ուիլսոնը, «Ոստիկանական ակադեմիա», «Առաջին կանանց ակումբ», «Պայթյուն՝ անցյալից» ժապավեններն են: Կինոյում աշխատելուց բացի, Ուիլսոնը դասավանդում էր Վիրջինիայի համալսարանում: