17/01/2018 16:15
Գազի պայթյուն Դոնի Ռոստովում. վնասվել է ավելի քան 30 բնակարան
Դոնի Ռոստովում գազի պայթյունի ալիքային հարվածի հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքի 3 տասնյակ բնակարանների դռները, «Интерфакс»-ին հայտնել է շրջանի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Սուխարևան:
«Նախնական տեղեկությունով՝ հարվածային ալիքը պոկել է 33 բնակարանի դռները, վնասվել է վերլեկահորը և տուժողի բնակարանը, որը պայթյունի հետևանքով մահացել է պատահարի վայրում: Նա հաշմանդամ էր», - հայտնել է Սուխարևան:
Նրա խոսքով՝ փաստի ստուգմամբ զբաղվում է Դոնի Ռոստովի Վորոշիլովի շրջանի քննչական բաժինը, որի ընթացքն ու արդյունքները դատախազության վերահսկողության ներքո են:
Ռոստովի մարզի Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչությունից գոծակալությանը հայտնել են, որ շենքից բնակիչների տարհանման համար նախապատրաստվել է ժամանակավոր տեղավորման երկու կետ №56 եւ №90 միջնակարգ դպրոցների բազայի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնի Ռոստովում չորեքշաբթի առավոտյան 10-հարկանի շենքում գազի պայթյունի և դրան հետևած հրդեհի հետևանքով տղամարդ է զոհվել:
Շենքից 50 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 15 երեխա: Շենքում առաջինից 9-րդ հարկերի պատուհանները կոտրվել են, վնասվել են նաև վերելակի դռները: Ներկայումս շենքի գազամատակարարումն անջատված է: