17/01/2018 12:20
Քննարկումներ են ընթանում, թե ով պիտի լինի վարչապետ. Գալուստ Սահակյան
Հանրապետականում քննարկումներ են վաչապետի թեկնածուի շուրջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Քննարկումներ են ընթանում, թե ով պիտի լինի վարչապետ», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ ինքն ունի նախընտրելի թեկնածու և այդ պաշտոնում տեսնում է հստակ մարդու. «Ժամանակը չէ, որ բարձրաձայնեմ: Երբ կուսակցությունը խոսի, կբարձրայնեմ»:
Դիտարկմանը, թե նախկինում, խոսելով վարչապետի թեկնածուի մասին, ինքը միշտ ասել է, որ անփոխարինելի մարդ քաղաքականության մեջ չկա, պատգամավորն ասաց.
«Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում: Ես ասում եմ՝ ժամանակաշրջանի մեջ կան մարդիկ, որոնք կարող են ավելի լավ այդ գործն անել»: