17/01/2018 10:22
Խորհրդարանը միաձայն ընդունեց «Ելքի» հեղինակած օրենքի նախագիծը
Այսօր խորհրդարանը 94 կողմ ձայնով միաձայն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ստուգել խաղատուն այցելող քաղաքացու անձնագիրը և տեսնել՝ արդյոք լրացել է նրա քսանմեկ տարին:
Բացի այդ՝ նախագիծը սահմանում է մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը: