17/01/2018 16:41
Հովիկ Աբրահամյանը ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ. դա նորմալ է. Վահրամ Բաղդասարյան
Ոչ մեկ հավերժ չէ իր պաշտոնում և այդ պաշտոնից ազտավելը չի նշանակում կուսակցությունից հեռանալ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Նրանք այլ գործառույթներ են կատարում կուսակցության մեջ: Քաղաքականության մեջ չպետք է տուրք տալ նեղացվածությանը, ես դա չեմ ընդունում», - ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ գործառույթ են անում Գագիկ Բեգլարյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը կուսակցությունում, Վահրամ Բաղդասարյանը նկատեց.
«Գագիկ Բեգլարյանը գործադիր մարմնի անդամ է և գործադիր մարմնունմ նա բավական ակտիվ աշխատաքն է տանում, Մհեր Սեդրակյանը եղել է պատգամավոր այժմ պատգամավոր չէ, նա կուսակցության անդամ է. մեր ընկերն է, կուսակցական գործընկերն է, նույնը` Աշոտ Աղաբաբյանը: Նրանք որևէ պաշտոնների կամ այլ բաների հավակնություններ չեն ունեցել և չեն զբաղվել, նրանք մեր կուսակցության անդամներ են, իսկ Աշոտ Աղաբաբյանը գալիս է կուսակցության ակունքներից»:
Խոսելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղվում է իր գործունեությամ. «Պարզապես նա ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ և դա նորմալ երևույթ է», - նշեց Բաղդասարյանը:
Վերջինս նաև հավելեց, որ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա:
«Նա նախագահի թեկնածուների թվում չկա, համենայն դեպս ես խոսել եմ Հովիկ Աբրահամյանի հետ և գիտեմ, որ չկա: Նման ցանկություն իր կողմից չկա և կուսակցությունը դեռևս անուններ չի քննարկել», - հավալեց Բաղդասարյանը։