17/01/2018 14:21
Հռոմի պապը Չիլիում հանդիպել է մանկապիղծ քահանաներից տուժածների հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլի կատարած ուղևորության ժամանակ երեքշաբթի հանդիպել է մարդկանց խմբի հետ, որոնք տուժել են մանկապիղծ քահանաների գործողություններից, հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերքը, փոխանցում է ТАСС-ը:
«Հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ: Այնտեղ այլևս ոչ ոք ներկա չի եղել: Միայն պապը և տուժածները», - նրա խոսքերը նշել են հարավամերիկյան հանրապետություն քահանայապետի այցին նվիրված կայքում:
«Նա լսել է նրանց, քաջալերել և լաց եղել նրանց հետ», - նշել է Բերքը:
Նրա խոսքով՝ հանդիպումն անցել է Սանտյագոյի առաքելական նվիրակարանում: Ավելի վաղ Չիլի ղեկավարության ներկայացուցիչների առջև ունեցած իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապը վերստին ներողություն է խնդրել այն երեխաներից, որոնք տուժել են մանկապիղծ քահանաների գործողություններից: