17/01/2018 15:51
Մարգվելաշվիլին չի պլանավորում ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պլանավորում ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին, որը հեռակա դատապարտվել է հայրենիքում: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք Է ներում շնորհեմ Սահակաշվիլիին: Դատախազությունը չի կարողանում որոշել, թե ինչպես առաջադրի մեղադրանքը, ինչպես վարի հետաքննությունը, դատավորը չի կարողանում որոշել ներման հոդվածի անօրինական կիրառման սահմանը: Եվ ի՞նչ, Վրաստանի նախագահը պետք է ներու՞մ շնորհի և դրանով իսկ ուղղի՞ նրանց սխալները»,- վրդովվել է Մարգվելաշվիլին: Նա Սաակաշվիլիին մեղադրել է ներկայիս համակարգի ստեղծման մեջ, որտեղ դատախազությունը և դատարանը «գործում են հին ավանդույթներով», և նոր իշխանությունն ի վիճակի չէ վերացնելու այն: Հունվարի 5-ին Վրաստանում Սաակաշվիլիին մեղավոր են ճանաչել պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների չարաշահման մեջ և հեռակա դատապարտել են երեք տարվա բանտարկության: