17/01/2018 18:08
Մեծ Բրիտանիայի կառավարությունում միայնության նախարար է հայտնվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր կառավարությունում նոր պաշտոն է ստեղծել «միայնության նախարար», եւ այդ պաշտոնին նշանակել է խորհրդարանի սպորտի և քաղաքացիական հասարակության նախարարի տեղակալ Թրեյսի Կրաուչին, փոխանցում է РИА Новости-ն:
«Չափազանց շատ մարդկանց համար միայնությունը ժամանակակից կյանքի տխուր իրականություն է: Ես ուզում եմ պայքարել այս խնդրի դեմ հանուն մեր հասարակության և մեզ բոլորիս, օգնել հաղթահարել միայնությունը տարեցներին, խնամակալներին, նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, նրանց, ով չունի մեկին, ում հետ կարելի է խոսել, կիսել մտքերն ու փորձը», - նշվում է Մեյի հայտարարության մեջ: