17/01/2018 11:47
Նազարբաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին, հրավիրել է այցելել իր երկիր, ասվում է Սպիտակ տան կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերությունը քննարկելու համար: Նախագահ Նազարբաևը շնորհակալություն է հայտնել Նախագահ Թրամփին հյուրընկալության համար և նրան հրավիրել ապագայում այցելել Ղազախստան», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների առաջնորդները հաստատել են Ղազախստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, նաև նրա դերը համաշխարհային խաղաղության և բարգավաճման գործում: