17/01/2018 14:13
Նազարբաևի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում ստորագրվել է 7 մլրդ դոլարի համաձայնագիր
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ստորագրվել է 20-ից ավելի համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար է։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Նազարբաևն ասել էր, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Ղազախստանի միջև ավելի քան 7.5 մլրդ դոլարի 20-ից ավելի առևտրային պայմանագիր կստորագրվի:
«Երկրի ղեկավարի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է 7 միլիարդ դոլարի ավելի քան 20 առևտրային փաստաթուղթ՝ ներդրումային ու առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնք ուղղված են ավիացիայի և տիեզերական հետազոտությունների, նավթաքիմիական ու գյուղատնտեսական ոլորտներում, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման նախագծերի իրականացմանը», - ասվում է պաշտոնական հայտարարությունում: