17/01/2018 10:32
Չեխիայի հարավում 40 ավտոմեքենա է բախվել
Պրահա-Բրատիսլավա ավտոճանապարհի 99-րդ կմ-ի երկու ուղղություններով ձյան առատ տեղումների պատճառով միմյանց է բախվել ավելի քան 40 ավտոմեքենա, հայտնում է РИА Новости-ն:
Տուժել է մոտ 10 մարդ, նրանցից մեկը միջին ծանրությամբ վիրավորումով է, մնացածը՝ թեթև:
Վթարի հիմնական պատճառը, ըստ ոստիկանության ներկայացուցչի, վարորդների կողմից սայթաքուն ճանապարհի վրա վատ տեսանելիության պայմաններում արագության գերազանցումն էր: