17/01/2018 17:37
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել: Այդ մասին վարչապետ և դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը հայտնել է նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
Նախօրեին Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել Է վստահություն հայտնել կառավարությանն այն կապակցությամբ, որ ոստիկանությունը հետաքննություն է վարում Բաբիշի նկատմամբ, որին կասկածում են ֆիրմաներից մեկի համար անօրինականորեն Եվրամիության 2 մլն եվրոյի չափով սուբսիդիաներ ստանալու համար: