17/01/2018 13:55
Ռուսները վստահում են Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին
Ռուսաստանցիների մեծ մասը (50 տոկոս) Բելառուսին ավելի շատ է վստահում, քան հետխորհրդային որևէ այլ երկրի: Այս մասին վկայում են «Рамблер»-ի վերլուծական ծառայության հարցման արդյունքները:
Ռուսաստանի քաղաքացիների շրջանում վստահության առումով երկրորդ երկիրը Ղազախստանն է (17 տոկոս), իսկ Հայաստանին բաժին է հասել երրորդ հորիզոնականը (13 տոկոս):
Նախկին Խորհրդային Միության մյուս բոլոր երկրները հարցմանը ստացել են 10 տոկոսից քիչ ձայն: Ռուսների միայն 5 տոկոսն է իր ձայնը տվել Ուկրաինային, Ղրղզստանը ստացել է 3 տոկոս, Ադրբեջանը` 2 տոկոս, իսկ Վրաստանը՝ 1 տոկոս: