17/01/2018 10:20
Որպես ընտրող՝ ՍԴ դատավորը կարող է մասնակցել ՏԻՄ-երի ընտրություններին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 87 կողմ, 7 դեմ ձայնով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և դրանց կից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով իրավական ակտերի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը լուծելիս ՍԴ-ը, ի տարբերություն ներկա կարգավորման, իրավունք կունենա այդ գործերը քննել նաև բանավոր ընթացակարգով այն դեպքերում, եթե գտնում է, որ դրանք հանրային հնչեղություն ունեն կամ քննությունը կարող է նպաստել գործի հանգամանքների առավել արդյունավետ լուծմանը:
«Համայնքի ավագանիներ» բառակապակցությունը փոխարինվել է «տեղական ինքնակառավարման մարմիններ»-ով. ՍԴ դատավորը՝ որպես ընտրող, կարող է մասնակցել ՏԻՄ-երի ընտրություններին: