17/01/2018 14:48
Հյուսթոնում ավելի քան հազար ավիաչվերթ է չեղարկվել վատ եղանակի պատճառով
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի երկու օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկված ավիաչվերթների թիվը գերազանցել է հազարը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանների կայքին:
Չվերթների չեղարկումներն ու հետաձգումները վերաբերել են քաղաքի գլխավոր օդանավակայաններին՝ Ջորջ Բուշի անվան Հյուսթոն Ինտերկոնտինենտալ միջազգային օդանավակայանին և Ուիլյամ Պ. Հոբբիի անվան օդանավակայանին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին «Ինգա» փոթորկի մասին, որը մոլեգնել է ԱՄՆ-ի հարավի Լուիզիանայի, Միսիսիպիի, Ալաբամայի, Թենեսիի, Ջորջիայի, Հարավային և Հյուսիսային Կարոլինայի, նաև Քենթուքիի և Փենսիլվանիայի նահանգներում: Փոթորիկը հասել է նաև Տեխաս:
Ներկայում կարկուտով, ձյունով և անձրևով ուղեկցվող փոթորիկը շարժվում է դեպի արևելք: Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն է հայտարարել եղանակի կտրուկ վատանալու պատճառով: