18/01/2018 19:41
iPhone օգտագործողները իրենք կորոշեն դանդաղեցնել սմարթֆոնը, թե ոչ (Տեսանյութ)
iOS-ի նոր թարմացման մեջ գործառույթ կհայտնվի, որի շնորհիվ հնարավոր կլինի անջատել սարքի դանդաղեցումը, փոխանցում է Life.ru-ն:
Apple-ի ղեկավարը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ iPhone-ի տերերը իրենք կորոշեն անջատել սարքի արտադրողականության իջեցման ֆունկցիան, թե ոչ: Թիմ Կուկի խոսքով՝ կարգավորումներում կհայտնվի սարքի պրոցեսորի հարկադիր դանդաղեցումն անջատելու հնարավորություն: Օգտատերը կզգուշացվի, որ տվյալ ֆունկցիան անջատելուց հետո իր սարքը կարող է ժամանակ առ ժամանակ անջատվել: Դա կարող է տեղի ունենալ ծանրաբեռնվածության ընթացքում:
Հեռուստաալիքի եթերում Կուկը ներողություն է խնդրել ստեղծված անհարմարությունների համար, և ընդգծել է, որ կազմակերպությունը դանդաղեցրել էր հին հեռախոսների պրոցեսորները միայն ազնիվ մղումներով: