18/01/2018 10:02
«Ելք»-ի բողոքի ակցիային կմասնակցեն նաև «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային, որը կանցկացվի հունվարի 19-ին:
«Աջ ղեկ»-ը լայնացնում է իր պայքարի ճակատը և գնում հաղթահարելու նոր մարտահրավերներ: Դրանցից են վերջին թանկացումները դիզելի, բենզինի, սեղմված գազի և եկամտահարկի հետ կապված: Դե իսկ այն ապրանքները, որոնք տեղափոխման հետ կապ ունեն, արդեն շղթայաբար՝ որը քիչ, որը շատ, նույնպես թանկանալու են:
«Աջ ղեկ» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Ելք» դաշինքի կազմակերպած ցույց-երթին», - գրել է թերթը՝ հղում անելով նախաձեռնության տարածած հայտարարությանը։