18/01/2018 10:55
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում սպասվում է, որ ելույթ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Aysor.am-ը տեղեկանում է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից։
Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 22-ից 26-ը։ Բացի ՀՀ նախագահից, այս նստաշրջանում ելույթ կունենան նաև Ավստրիայի նախագահը և Դանիայի թագուհին։ Նստաշրջանին ներկա են լինելու Դանիայի վարչապետն ու արտգործնախարարը ևս։
Ձմեռային նստաշրջանում ընտրելու են նաև գլխավոր քարտուղար ու Մարդու իրավունքների հանձնակատար։