18/01/2018 19:10
Ամստերդամի օդանավակայանը ձնաբքի պատճառով բոլոր չվերթերը չեղարկել է
Ամստերդամի Սհիփոլ օդանավակայանը հինգշաբթի բոլոր չվերթերը չեղարկել է Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Հաշվի առնելով վատ եղանակային պայմաններն՝ ամբողջ օդային երթևեկությունը դադարեցված Է մինչև նոր կարգադրություն», - ասված է Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:
Նիդեռլանդների օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացում է տարածել ձնահողմի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակի վերաբերյալ: Ծառայության տվյալով՝ քամու պոռթկումների արագությունը տեղ-տեղ կարող է հասնել ժամում 140 կիլոմետրի: Նիդեռլանդներում գնացքների երթևեկությունը նույնպես իրականացվում է ընդհատումներով: Նիդեռլանդները Եվրոպայի միակ երկիրը չէ, որտեղ մոլեգնել էձնաբուքը: AP գործակալությունը գրում է, որ Գերմանիայի արևմտյան և հյուսիսային շատ շրջաններում փակ են դպրոցները: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ իրենց տներից: