18/01/2018 12:03
Այ էդ «զուտերը» այնպես արեք, որ չլինեն, երկու օր քննարկել ենք՝ զուտ, զուտ. Վարչապետը բարկացած էր
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ դիտողություններ արեց գործադիրի անդամներին:
Երբ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էր ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը ու լրացուցիչ օր խնդրեց, վարչապետն արձագանքեց բավական կտրուկ. «Էլի սկսում ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞ դա անել, մեկ օր, երեք օր»:
Իսկ երբ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների հարցը ներկայացնելիս կրկին լրացուցիչ ժամանակ էր խնդրում՝ նշելով, որ զուտ ինչ-որ փոփոխության համար է պետք, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Այ էդ «զուտերը» այնպես արեք, որ չլինեն, երկու օր քննարկել ենք՝ զուտ, զուտ...բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև Կառավարության նիստն անել, բոլորը Կառավարության նիստին են արվում»: