18/01/2018 16:07
Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։
«Հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս պահին նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները», - հաղորդեց Վասակ Թարփոշյանը։
Նախարարի հրաժարական ներկայացնելու մասին լուրերը, հիշեցնենք, տարածվեցին Ամանորից առաջ։ Նշվում էր նաև, թե հրաժարականի մասին կհայտարարվի տոներից հետո։