18/01/2018 18:27
Արարատի դատախազը Խոսրովի անտառում չինուհու բռնաբարության գործից մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)
Խոսրովի անտառում տաքսիստի կողմից Չինաստանի քաղաքացուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը այս պահին դատական քննության փուլում է։
Այսօր փոքրաթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով` չինուհին այցելել է Խոր Վիրապ և հետդարձի ճանապարհին նստել է տաքսի։
«Վարորդը ուղեկցել է ոչ թե մինչև Երևան, այլ տարել է Խոսրովի անտառին հարակից տարածք և այնտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել չինուհու նկատմամբ։ Կինը մի կերպ ազատվում է այդ մարդու ձեռքից, տեսնելով, որ անտառից մեքենա է իջնում, մոտենում է մեքենային, կանգնեցնում։ Պարզվում է, որ մեքենայի վարորդը բնապահպանական տեսուչ է, իսկ ուղևորուհին Գերմանիայի քաղաքացուհի է եղել, բնապահպան։
Չինուհու բախտը այնքանով է բերել, որ այդ պահին ինքը անգլերենով հաղորդակցվել է գերմանուհու հետ։ Ստացվեց ինտերնացիոնալ գործ՝ տուժողը չինացի, ականատեսը գերմանուհի։ Սակայն քննությունը կանգնեց մի փաստի առաջ, որ և չինուհին, և գերմանուհին պետք է մեկնեին Հայաստանից։ Ինչևէ, արտակարգ ռեժիմով քննվեց գործը, արվեցին փորձաքննություններ, կատարվեցին առերես հարցաքննություններ», - ներկայացրեց դատախազը։
Մանրամասն՝ տեսանյութում