18/01/2018 14:14
ԵՄ-ն ու Թուրքիան մտադիր են են մարտի վերջին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել
Եվրամիությունն ու Թուրքիան մտադիր են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել մարտի վերջին, գրում է Welt պարբերականը փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Բրյուսելը մտադիր է կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ: Սպասվող հանդիպման ընթացքում հիմնական քննարկումները կլինեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, էներգետիկ խնդիրների, ուսանողների փոխանակման ծրագրերի թեմաներով:
Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա կլինեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Անտոնիո Տայանին, ինչպես նաև Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը՝ որպես 2018 թվականի առաջին կեսին ԵՄ խորհրդում նախագահող երկրի ներկայացուցիչ:
Հանդիպման վայրն ու հստակ ամսաթիվը դեռևս անհայտ է, նշում է թերթը: