18/01/2018 16:40
Թիլերսոնը խոսել է Սիրիայում Վաշինգտոնի 5 գլխավոր նպատակների մասին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում, անվանել է Սիրիայում Վաշինգտոնի 5 գլխավոր նպատակները, որոնց շարքում են «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված) վերջնական տապալումը և Իրանի ազդեցության նվազումը, փոխանցում է ТАСС-ը:
Պետդեպի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում մտադիր է լիովին ոչնչացնել ԻՊ խմբավորումը, կարգավորել հակամարտությունը ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Ժնևյան գործընթացի շրջանակում, հասնել Իրանի ազդեցության նվազեցման, հասնել փախստականների կամավոր վերադարձի համար պայմանների ստեղծման և մաքրել երկիրը զանգվածային ոչնչացման զենքից։
«Թրամփի վարչակազմն այդ նպատակներին հասնելու համար նոր ռազմավարություն է իրագործում։ Այն հիմնականում կայանում է դիվանագիտական գործողությունների ընդլայնման մեջ՝ կապված շարունակվող ռազմական հաջողությունների հետ», - հայտարարել է Թիլերսոնը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, որը կենտրոնացած է ԻՊ-ի վերածնունդ թույլ չտալու վրա։