18/01/2018 11:00
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կրկին երկարաձգվել է
Թուրքիայի իշխանությունները որոշել են վեցերորդ անգամ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«2018 թվականի հունվարի 19-ից Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգվելու է», - նրա խոսքերը մեջբերում է Hürriyet-ը:
Բոզդաղը նշել է, որ այս որոշումը նպատակահարմար է, հաշվի առնելով ներկայումս երկրի առջև ծառացած լուրջ սպառնալիքներն ու ռիսկերը: