18/01/2018 15:49
Թրամփի մասին սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Hollywood Reporter-ին:
«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում է միլիոնավոր դոլարների:
Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը: