18/01/2018 21:20
Շարմազանովը Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ցինիզմի դրսևորում է համարում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցինիզմի դրսևորում է համարում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները:
«Ես կարծում եմ, որ նման որակումները ոչ այլ ինչ են, քան ցինիզմի դրսևորում և, ինչպես Օսկար Ուայլդը կասեր, ցինիզմը խոսում է մարդկանց արժեքների բացակայության մասին», - ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանն այն մասին, թե «ցեղասպանության խնդիրը քաղաքական չէ, այլ պատմաբանների խնդիրն է»:
Է. Շարմազանովը հավելեց, որ նման պաշտոնյաների առկայությունը Թուրքիայում ևս մեկ պատճառ է, որ Հայաստանը շարունակի պայքարը ցեղասպանության ճանաչման գործում:
ԱԺ փոխնախագահն ընգծեց, որ դա մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, որը պետք է խստորեն դատապարտվի, իսկ քաղաքագետները պետք է դրանով զբաղվեն։