18/01/2018 10:12
Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի կերպարին. «Ժամանակ»
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իր իսկ հրամանագրով ստեղծված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչներին։
Նախագահի հետ հանդիպման գնացածների մեջ է եղել «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչը «Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ շատերին հիմք է տալիս մտածել, որ նա ևս կարող է լինել ՀՀ նախագահ թեկնածուների շարքում, քանի որ համապատասխանում է Սերժ Սարգսյանի կողմից ապագա նախագահի համար սահմանված որոշ չափորոշիչներին՝ ունի ճանաչում և վայելում է վստահություն թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, տիրապետում է անգլերենին»։