18/01/2018 15:31
Ռումինիայի վարչապետի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը վարչապետի պաշտոնում նշանակել է Վիորիկա Դենչիլեին, որն երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն է դարձել, հայտնում է Life.ru-ն` հղում անելով AFP-ին:
Յոհաննիսը նաև կոչ է արել ավարտել կառավարության ձեւավորման գործընթացը մինչև փետրվարի 1-ը:
Վիորիկա Դենչիլեն 54 տարեկան է, նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել վարչակազմում և Թելեորման շրջանի կուսակցական կազմակերպությունում, նաև Եվրախորհրդարանի պատգամավոր է եղել:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին վարչապետ Միհայ Թուդոսեն կուսակցության կողմից աջակցությունը կորցնելուց հետո հայտարարել էր իր հրաժարականի մասին: