18/01/2018 19:23
Սերբիան ու Կոսովոն համաձայնության են եկել շարունակելու երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին համաձայնության են եկել շարունակելու երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջ` չնայած սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանը, հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է РИА Новости-ն:
Սերբիայի կառավարությունում Կոսովոյի և Մետոքիայի գործերի նախկին փոխնախարար և կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն՝ Օլիվեր Իվանովիչը, սպանվել է երեքշաբթի առավոտյան Կոսովսկա Միտրովիցա քաղաքում:
Կոսյանչիչը նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել նախագահներ Վուչիչի և Թաչիի միջև:
Նրանք համաձայնվել են շարունակել երկխոսությունը հարաբերությունների հետագա նորմալացման շուրջ: