18/01/2018 12:25
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է Ազգային ժողովի նախագահին հանդիպում կազմակերպելու համար
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը, տեղեցնում է փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Ավելի վաղ Հայաստանի փաստաբանների պալատը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին առաջարկելով՝ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել: