18/01/2018 12:18
Սյունիքում զինվորական մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հայր ու որդի են մահացել
Սյունիքի մարզում «Վազ-21 07» մակնիշի մեքենայի և զինվորական «Ուրալ»-ի վթարի հետևանքով մահացել են «Վազ 21-07»-ի վարորդը և ուղևորներից մեկը: Երրորդ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով Քննչական կոմիտեի լրատվական ծառայությանը:
Ավտոմեքենայի վարորդը 86-ամյա Արշակ Հովհաննիսյանը և 60-ամյա Մարտին Հովհաննիսյանը, ովքեր մահացել են, հայր և որդի են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում զինվորական մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննսյանի խոսքով` վթարի հետևանքով զինվորականների շրջանում տուժողներ չկան: