18/01/2018 17:41
Իսպանիայի և Պորտուգալիայի ոստիկանությունը կոկաին է հայտնաբերել արքայախնձորի մեջ
Իսպանիայի և Պորտուգալիայի ոստիկանները համատեղ գործողություն են իրականացրել, որի ընթացքում արքայախնձորի խմբաքանակի մեջ թաքցված կոկաինի բեռ են հայտնաբերել, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Մաքսանենգները 745 կգ թմրանյութը տեղափոխում էին Հարավային Ամերիկայի երկրներից: Բեռը թաքցված էր թարմ արքայախնձորների տակ և տեղավորված էր մրգի արկղերի մեջ:
Գործողության արդյունքում 9 մարդ ձերբակալվել է: Սա հետաքննության մասն է, որն անցկացվում է անցյալ տարվա ապրիլից: Դրանից զատ, ոստիկանները հայտնաբերել են լաբորատորիա, որտեղ կոկաինին հավելանյութեր էին խառնում: