18/01/2018 17:20
Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով մոտ 40 հազար մարդ լքել է իր տունը
Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով մոտ 40 հազար մարդ ստիպված էր լքել իրենց տները, նշվում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 հազար մարդու տարհանման մասին:
«Հունվարի 17-ի դրությամբ ընդհանուր առմամբ 9.480 ընտանիք/38939 մարդ է տարհանվել և ներկայում գտնվում է տարհանման թվով 30 կենտրոնում», - նշվում է զեկույցում: