18/01/2018 22:01
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ բազմաթիվ զոհերի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները: