19/01/2018 14:15
Հայաստանի քաղհասարակությունը Եվրամիությունից կստանա 1,74 մլն եվրո
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարևորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այն քաղաքացիներին կներգրավի կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում։
Հայաստանի քաղհասարակությունը կստանա 1,74 մլն եվրո նոր ծրագրերի համար։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ։
«Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր», - ասաց Սվիտալսկին։