19/01/2018 18:25
Instagram-ը ցույց կտա օգտատիրոջ վերջին անգամ մուտք գործելու ժամանակը
Instagram-ում հայտնվել է նոր գործառույթ, որը ցույց կտա, թե երբ է օգտատերը վերջին անգամ մուտք գործել ծրագիր, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին:
Վերջին անգամ մուտք գործելու ժամանակը հասանելի կլինի ոչ բոլորին, այլ միայն նրանց, որոնց հետ օգտատերն անձնական նամակագրություն է վարել մասնավոր հաղորդագրությունների բաժնում: Նշվում է, որ այս գործառույթը հեշտությամբ կարելի է անջատել Settings բաժնում: