19/01/2018 10:04
ԱԳՆ-ն պետք է ավելի բծախնդիր լինի խորհրդականներ նշանակելիս, որ մարդիկ մեր պետությունը չվարկաբեկեն. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արա Աբրահամյանը, անդրադառնալով Սոչիում ապրող գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է. «Մեզ դա հետաքրքրում է այնքանով, որ այս անձնավորությունն իր «սև ջիպավոր» շքախմբով «ֆռֆռում» էր հայաստանյան դիվանագիտական համարներով, որովհետև պարզվում է Հայաստանի ԱԳ խորհրդականն էր։
Թե ինչ խորհուրդ էր տալիս Ռոբսոնը Էդվարդ Նալբանդյանին, կդժվարանամ ասել, բայց պարզ է, որ այդ նախարարությունը, ինչպես նաև բոլոր մնացած պետական գերատեսչությունները, պետք է ավելի բծախնդիր լինեն խորհրդականներ նշանակելիս, որպեսզի մարդիկ մեր պետությունը չվարկաբեկեն՝ առավել ևս Հայաստանի սահմաններից դուրս։ Մեզ մեր պատգամավորներն ու գեներալները լիուլի հերիք են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։