19/01/2018 10:21
ՍԴՀԿ ատենապետ կարող է ընտրվել ԱՄՆ-ում բնակվող Սեդրակ Աճեմյանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 26-27-ը տեղի կունենա ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության համագումարը, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն և նոր ատենապետ։
«Կուսակցությունը առանց ատենապետ էր մնացել անցյալ տարվա սեպտեմբերից, երբ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ընտրվեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ», - գրել է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ ՍԴՀԿ ատենապետ կարող է ընտրվել ԱՄՆ-ում բնակվող, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանի հետ սերտորեն կապված Սեդրակ Աճեմյանը, ում ընտրության հետ կուսակցությունը վերազարթոնքի հույսեր է կապում։